31. 03. 2016
«ԲիԹիԷլ Սերվիսիս» գովազդային գործակալությունը կազմակերպել է «Սավեքսը նվիրում է 200 պլանշետ» գովազդային արշավը: Երկու ամսվա ընթացքում մասնակիցները գնում էին «Սավեքս» լվացքի փոշին, սմս-ով ուղարկում էին կոդը կարճ հեռախոսահամարին և անմիջապես ստանում էին ավտոմատ պատասխան:
Գործակալության պարտականությունները`
1. ստուգել և պատրաստել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները` համաձայն ՀՀ օրենսդրության,
2. սմս ուղարկելու համար կարճ համար տրամադրել,
3. տրամադրել դոմեյն http://www.savex.am կայքի համար և ապահովել այն համապատասխան ինֆորմացիայով,
4. ապահովել սմս կապ (հաղորդագրությունների ավտոմատ ընդունում և ուղարկում),
5. թեժ գծի հեռախոսահամարի տրամադրում և օպերատորի աշխատանք ամբողջ ակցիայի ընթացքում,
6. POS-նյութերի ադապտացիա:
« Վերադառնալ ցանկ